Ավիադիսպետչերների գործադուլների հետեւանքով եվրոպական չվերթների ուշացումների ընդհանուր ժամաքանակը այս տարի կազմել է միլիոն րոպե, հայտնում է Lenta–ն՝ վկայակոչելով Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի մամուլի ծառայությունը (IATA):
Վերոնշյալ պատճառով չեղարկվել է ավելի քան երեք հազար չվերթ, հայտնել է IATA-ի եվրոպական ստորաբաժանման ղեկավար Ռաֆայել Շվարցմանը:
Նրա խոսքով բողոքի ակցիաների հետեւանքով կորած՝ավիացիայի յուրաքանչյուր աշխատանքային ժամը բացասաբար է անդրադառնում Եվրոպայում բիզնես ակտվության, նաեւ զբոսաշրջիկների վրա, որոնք ստիված են լինում փոխել իրենց ծրագրերը
«Եկել է ժամանակը, որ եվրոպական կառավարությունները միավորվեն ու այնպես անեն, որ օդային երթեւելության կառավարման ծառայությունն աշխատի նույնիսկ գործադուլների ժամանակ»,- կոչ է արել Շվարցմանը
Սեպտեմբերի 14-ին ֆրանսիայի ավիադիսպետչերները սկսել են այս տարվա թվով 14-րդ գործադուլը: Ֆրանսիայի մյուս ծառայողների հետ միասին նրանք պահանջում են չեղարկել աշխատանքի մասին նոր օրենքները:
Conde Nast Traveler պարբերականի տվյալներով այդ բողոքի ակցիաների պատճառով Ryanair ընկերությոնը սեպտեմբերի 14-15-ը ժամանակահատվածում Ֆրանսիայի ուղղությամբ ընդհանուր առմամբ 94 չվերթ է չեղարկել: Մեկ այլ բյուջետային եվրոպական ավիաընկերություն՝ EasyJet-ը, սեպտեմբերի 15-ին 64 չվերթ է չեղարկել:



























