Իսրայելի տրամադրության տակ 200 միջուկային լիցք կա: Ըստ Lenta-ի՝ այս մասին ասված է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելի՝ գաղտնազերծված նամակագրության մեջ:
«Ամեն դեպքում՝ իրանցիները չեն կարողանա կիրառել իրենց միջուկային ռումբը: Թեհրանցի տղաները գիտեն, որ Իսրայելը 200 լիցք ունի, բոլորն էլ ուղղված են Թեհրանի դեմ: Մենք ինքներս էլ հազարն ունենք»,- նամակներից մեկում գրել է Փաուելը:
The Independent-ը հիշեցնում է, որ Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնություն ձեռք բերեցին Թեհրանի միջուկային ծրագրի հարցով: Իսրայելը հանդես եկավ այդ համաձայնության դեմ:
Թել Ավիվը ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է միջուկային զինանոցի առկայությունը:





























