Եվրամիության անդամ 27 պետությունների ղեկավարների (առանց Մեծ Բրիտանիայի) ոչ պաշտոնական գագաթաժողովն առաջիկա մի քանի ամիսների գործողությունների ծրագիր է համաձայնեցրել: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ գագաթաժողովից հետո այս մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

«Ուրախ եմ, որ այսօր կարողացանք համաձայնեցնել հռչակագիրը, ուրվագծել բրատիսլավյան ճանապարհային քարտեզը: Կարելի է ասել՝ դրանք առաջիկա ամիսների համար ԵՄ պետությունների ղեկավարների ընդհանուր քաղաքական մտադրություններն են»,- ասել է նա: