Ռուսաստանի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովն Անկարա կատարած այցի ընթացքում անօրինական է կոչել Սիրիայում թուրքական բանակի գործողությունները: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ռազմա-դիվանագիտական շրջանակների աղբյուրին:
«Հանդիպման ընթացքում Վալերի Գերասիմովը թուրքական գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Հուլուսի Աքարի հետ խոսել է Սիրիայում թուրքական զինված ուժերի գործողությունների անօրինականության մասին: Բացի այդ, թուրքական կողմին ասվել է «Եփրատի վահան» գործողության շարունակման կամ հետագա ընդլայնման դեպքում ռազմական եւ քաղաքական հնարավոր վտանգների մասին»,- ասել է նա:





























