Շաքարի համաշխարհային գները 3.8%-ով աճել են՝ հասնելով 1 կգ-ը 0.43 դոլարի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Financial Times-ը:

Այսպիսով՝ այս ցուցանիշն ամենաբարձրն է չորս տարվա ընթացքում:

Նշվում է, որ ներդրողները սկսել են ակտիվորեն շաքար գնել, երբ դրա խոշորագույն արտադրող Բրազիլիան ծրագրվածից ավելի պակաս բերք է ստացել:

Շաքարի գները սկսել են աճել են նաեւ հոլանդական Rabobank-ի՝ 2016-2017 թվականների համար դրա դեֆիցիտի կանխատեսման վերանայումից հետո: Նախապես բանկը 5.5 մլն տոննայի մակարդակով դեֆիցիտ էր կանխատեսել, հիմա 7.9 մլն տոննայի դեֆիցիտ է կանխատեսվում: