ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկել է զինաթափ անել իր մրցակից Հիլարի Քլինթոնի թիկնապահներին եւ տեսնել, թե ինչ կլինի Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հետ, փոխանցում է RIA Novosti-ն:
«Ես կարծում եմ, որ նրա թիկնապահները պետք է զենքը վայր դնեն: Նրանք պետք է զինաթափվեն, այդպես չէ՞: Խլե՛ք նրանց զենքը, նրան զենք պետք չէ: Վերցրե՛ք այդ զենքը եւ կտեսնեք, թե ինչ կլինի Քլինթոնի հետ»,- ասել է Թրամփը:
Քլինթոնի եւ Թրամփի անվտանգությունն ապահովում են ԱՄՆ Գաղտնի ծառայության գործակալները, կառավարության հատուկ ծառայությունները, որոնք պատասխանատու են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ նախագահի թեկնածուների անվտանգության համար:





























