Հյուսիսային Կորեան բավականաչափ նյութեր ունի մինչեւ տարեվերջ 20 միջուկային ռումբ պատրաստելու համար, հայտնում է Al Jazeera-ն:
Հյուսիսային Կորեան նման քանակությամբ ռումբեր կարող է պատրաստել ուրանի հարստացման սարքերի թվի աճի միջոցով՝ հաշվի առնելով երկրում առկա պլուտոնի պաշարները, կարծում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի փորձագետ Զիգֆրիդ Հեքերը:
Հիշեցնենք, որ վերջրես Հյուսիսային Կորեան իրականացրել էր թվով 5-րդ միջուկային փորձարկումը, եւ հարավակորեացի դիտորդների տվյալներով՝ պատրաստվում է իրականացնել 6-րդը:





























