Արեւմտյան Հոլիվուդում հրաձգությունից 2 մարդ է մահացել, եւս մի քանիսը վիրավոր են, հայտնում է KTLA5-ը:

Հրաձգության մասին լուրերը ստացվել էին սեպտեմբերի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ին: Հաղորդվում էր, որ ոմն մեկը կրակ է բացել 4 մարդու ուղղությամբ: Զոհվել են երկուսը, մյուսների վիճակը ծայրահեղ ծանր է:

Հարձակվողի ինքնությունը պարզ չէ: Միջադեպի մանրամասները պարզվում են: