ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հաղթելու դեպքում դադարեցնել Կուբայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, որոնք ձեռնարկել է գործող նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է Reuters-ը:

«ԱՄՆ հաջորդ նախագահը կարող է սառեցնել դրանք, եւ ես կանեմ դա, եթե միայն Կաստրոյի ռեժիմը չկատարի մեր պայմանները»,- ասել է հանրապետական թեկնածուն Մայամիում:

Թրամփը պահանջում է երկրում վերականգնել դավանանքի ազատությունն ու ազատել քաղբանտարկյալներին: