Անհայտ անձը ԱՄՆ Ֆիլադելֆիայի համալսարանի մոտակայում կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ վիրավորելով 2 հոգու, հայտնում է AP-ը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ գիշերը՝ Փենսիլվանիայի նահանգի մասնավոր համալսարանի ճամբարի մոտ: Հրաձգությունից վիրավորվել է համալսարանի անվտանգությունն ապահովող սպան եւ Ֆիլադելֆիայի ոստիկանության մի սերժանտ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ հրաձիգը ձերբակալվել է, իսկ այլ տվյալների համաձայն՝ նրան սպանել են հրաձգության ժամանակ:



























