ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ը չի մտածում խաղաղ սիրիացիների անվտանգության մասին՝ հրաժարվելով հրապարակել ՌԴ-ի հետ Սիրիայի հակամարտության հարցում ձեռք բերած համաձայնությունը:

«Անվտանգության նկատառումներ»: Եկեք հասկանանք, թե դա ինչ է նշանակում: Ո՞ւմ անվտանգության: Սիրիայի բանակի՞: Հաստատ ոչ: Ասադի եւ նրա կառավարությա՞ն: Առավելս եւս ոչ: Հումանիտար օգնություն մատակարարողների եւ ՄԱԿ ներկայացուցիչների՞: Այս փաստաթղթերը հենց նրանց անվտանգության ապահովմանն են ուղղված, եւ դրանց հրապարակումը երաշխիք կդառնա: Սիրիայի հասարակ քաղաքացիների՞, որոնք չեն անցել ահաբեկչական բջիջների դրոշի տակ եւ փորձում են ապրել դժոխքու՞մ: Նրանք այսպես թե այնպես 6 տարի է՝ դժոխքում են, եւ այսքան ժամանակ Վաշինգթոնն առհասարակ նրանց մասին չի մտածել»,- գրել է Զախարովան:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը թաքցնում է այդ տեղեկությունը՝ ելնելով «չափավոր ընդդիմության» եւ նրանց շահերից, որոնց Վաշինգթոնի կարծիքով դեռ չի կարելի ահաբեկիչներ անվանել: