Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերին` Մոսկվայում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մոսկվայում պետք է մեր Եվրասիական կազմակերպության հերթական պլանային նիստն անցկացվի, այդ նիստը դեկտեմբերին կլինի` Մոսկվայում գագաթնաժողով կանցկացվի», - ասել է նա:
Ավելի վաղ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը կոչ էր արել ավելի արդյունավետորեն առաջ մղել ԵՏՄ-ի եւ «Մետաքսի ճանապարհի» ռազմավարությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմավարությունների համադրման գործընթացը:





























