Ավարտվել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն: Այսօր՝ սեպտեմբերի 17-ի առավոտյան, նա Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի եւ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել: Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաեւ Ղրղզստանում 1916թ. ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին:
Նրանք այնուհետեւ այցելել են «Գազպրոմը երեխաներին» ծրագրի շրջանակներում կառուցված սպորտային համալիր, ծանոթացել ստեղծված պայմաններին:

































