ԱՄՆ նախընտրական արշավում ռուսական քարտի կիրառումը «չարիքի կայսրության» կերպարը վերածնելու փորձ է: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահական ընտրարշավում Ռուսաստանի եւ Ռուսաստանի նախագահի անվան օգտագործմանը, ապա ցանկանում եմ հուսալ, որ դա պայմանավորված է Ռուսաստանի ազդեցության եւ նշանակության աճով, բայց ես կարծում եմ, որ դա, առաջին հերթին, կապված է երկրի ներսում հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձերի հետ: Մեզ համար ակնհայտ է, այսպես կոչված, «չարիքի կայսրության» կերպարի վերածնման եւ այդ կերպարով քաղաքացիներին վախեցնելու փորձը»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ այդ փորձը արդյունավետ չէ:





























