ԱՄՆ-ում Amtrak ընկերության գնացքի ուղեւորներին տարհանել են զինված տղամարդու պատճառով, որը դիրքավորվել էր Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող գնացքում, հայտնում է ABC հեռուստաալիքը:

«Բոլոր 187 ուղեւորներին եւ անձնակազմի 5 անդամներին տարհանել են: Գնացքը դեռ մնում է Չաթսվորթ կայարանում»,- հեռուստաալիքին ասել է ընկերության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը շղթայել է գնացքը, տղամարդը դեռ այնտեղ է, նրա հետ աշխատում են բանակցողները:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 18:19-ին: