Թուրքիայում փորձում են իրականացնել նույն սցենարը, ինչ Իրաքում եւ Սիրիայում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

«Թուրքիայում փորձում են իրականացնել նույն սցենարը, ինչ Իրաքում եւ Սիրիայում: Թուրքիայի դեմ վարվող խաղերի մասին տեղյակ է երկրի ամբողջ  79 միլիոնանոց բնակչությունը Ագրայից (արեւելքում) մինչեւ Էդիրնե (արեւմուտքում): Բայց թող այդ խաղերի կազմակերպիչները եւ նրանց կամակատարներն իմանան, որ սխալ հասցե են ընտրել», — հայտնել է Թուրքիայի վարչապետը` ելույթ ունենալով Ագրայի նահանգում: Յիլդիրիմը չի ճշտել, թե ճշգրիտ ով է փորձում Թուրքիայում իրաքյան եւ սիրիական սցենար իրականացնել: