Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո պատրաստվում են 174 նոր բանտ կառուցել, քանի որ եղած բանտերը չեն բավականացնում ձերբակալվածներին տեղավորելու համար, հաղորդում է Hurriyet թերթը: Նոր բանտերը կարող են տեղավորել շուրջ 100 հազար բանտարկյալների:

Թուրքիայի արդարադատության նախարարություն բողոքներ են ստացվում բանտարկյալներից, որոնք ստիպված են 6 հոգով մնալ նույն խցում, որը նախատեսված է 3 հոգու համար: Թուրքական գերատեսչությունում խոսոտվանում են, որ բանտարկյալների թիվը ներկայումս գերազանցում է երկրի քրեակատարողական հիմնարկների հնարավորությունները:

Հիշեցնենք, որ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել հուլիսի 16-ին, որի հետեւանքով մահացել է 246 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: Ապստամբությունը ճնշվել է: