Գրոհայինները մեկ օրում 26 անգամ գնդակոծել են Հալեպի թաղամասերն ու կառվարական զորքերը: Այս մասին լրագրողներին հայտնել է Հալեպում հրադադարի հարցով ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գնդապետ Սերգեյ Կոպիցինը:
«Մենք գտնվում ենքՀալեպի Հայ Աշրաֆիա շրջանում, որտեղ գիշերը ականանետերից ու ինքնաշեն հրթիռային կայանքներից գնդակոծել են բնակելի թաղամասերը: Հալեպի մարզում եւ հենց քաղաքւմ իրավիճակը բարդ է, վերջին մեկ օրում մենք արձանագրել են գնդակոծության 26 դեպք»,-ասել էԿոպիցինը:





























