Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանն ամենայն հավանականությամբ չի քվեարկելու, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թումանյանի համակիրներից, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

«Թումանյանը հիմա հիվանդանոցում է, չգիտենք` այսօր դուրս կգրվի, թե ոչ: Մեր վստահված անձանց մի մասի փաստաթղթերը կորել են, չենք գտնում, որ ընտրություններին մասնակցեն»,-ասաց Հակոբ Հակոբյանը:

Նշենք, որ Արթուր Թումանյանը վնասվածքներով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նրա վիճակը միջին ծանրության է: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին միջադեպ է գրանցվել քաղաքապետի երկու թեկնածուների` Արթուր Թումանյանի եւ Կարեն Գրիգորյանի միջեւ: