Ծաղկահովիտի համայնքում, որտեղ այսօր` սեպտեմբերի 18-ին համայնքապետի ընտրություններ են ընթանում, ժամը 9:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 52 քաղաքացի:

Ծաղկահովիտում ընտրողների ընդհանուր թիվը 1609 է:Ծաղկահովիտում իր թեկնածությունն է դրել նաեւ ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»): Նրա վստահված անձիք NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ ոչ մի խախտում չի արձանագրվել:

Ծաղկահովիտում առաջադրվել է 3 թեկնածու. գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Արայիկ Խանդոյանն ու անկուսակցական Նորաին Հակոբյանը: