Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, որտեղ համայնքապետի թեկնածու է առաջադրված նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը («Միայնակ գայլ»), միակ ընտրատեղամասում հերթ է գոյացել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 11:00-ի դրությամբ գրանցված 1609 ընտրողից ընտրությանը մասնակցել է 228-ը:
Ընտրությանն արդեն մասնակցել են նաեւ Արայիկ Խանդոյանի ընտանիքի անդամները:
«Հուզված էի մի փոքր: Ինքը հերոս է եղել, հերոս էլ կմնա: Չընտրվի էլ Արայիկս, ինքն աշխարհում մեկն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի մայրը` տիկին Ռիտան:
Ծաղկահովիտում առաջադրվել է 3 թեկնածու. գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը, անկուսակցական Արայիկ Խանդոյանն ու անկուսակցական Նորաին Հակոբյանը:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























