Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների եւ Իջեւանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 23.30-ին, Ազատամուտ գյուղի սկզբնամասում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Կարեն Մ.-ն:

Նա 2015 թ. հուլիսի 1-ից Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին, 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի եւ 38-131 հոդվածի (Մարդուն առեւանգելուն հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքներով:

Խափանման միջոցը՝ կալանք: