Այսօր` սեպտեմբերի 18-ին,  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 247625 է կամ 38.25 %:

Նշենք, որ բոլոր 317 համայնքների ընտրողների ընդհանուր թիվը 647393 է։