ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ավելի քան 200 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների հրապարակումներ, նաեւ քաղաքացիների ահազանգեր եւ գրավոր դիմումներ/:
Դրանցից 108-ը, որոնք առերեւույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:




























