Ամերիկացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում ազգային լրատվամիջոցներին, վկայում են նոր հարցման արդյունքները, որոնք իրականացրել է Gallup ամերիկյան ինստիտուտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Հետազոտողները պարզել են, որ բնակչության միայն 32 տոկոսն է վստահում լրագրողներին աշխարհում եւ երկրի ներսում կատարվող իրադարձությունների լուսաբանման հարցում։ Նախորդ հարցումների ժամանակ այդ ցուցանիշը 40 տոկոս էր։

Վստահության մակարդակի անցման պատճառը, ըստ հետազոտողների, ԱՄՆ նախագահի թեկնածուների ընտրարշավը լուսաբանելն է։ Ամերիկացիները դժգոհ են, որ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը վայելում է ամերիկյան լրատվամիջոցների չափից դուրս մեծ վստահությունը, որոնք քաղաքական գործչի  համար դրական կերպար են ստեղծում, այնինչ հանրապետական Դոնալդ Թրամփին շրջանցում են։

Ամերիկացիները նաեւ դժգոհ են լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամաբ մասնագիտական պահանջների մակարդակի նվազման պատճառով։

Լրատվամիջոցների նկատմամբ վստահության ամենաբարձր մակարդակը նկատվել է 1976-ին, իսկ 1990-ից սկսած՝ այդ ցուցանիշը սկսել է նվազել։