Հայաստանի նոր վարչապետի նշանակումը դրական սպասելիքներ է առաջ բերել մեր հասարակությունում։ Այս մասին սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը։

Պատգամավորը ողջունել է Կարեն Կարապետյանի նշանակումը։ «Կարծում եմ, դեռ վաղ է խոսել Կառավարության ծրագրից։ Կարեն Կարապետյանի մարդկային որակները հույս են  ներշնչում, որ եթե անգամ խնդիրները մեկ օր առաջ չլուծվեն, ապա հստակ ժամկետներ կսահմանվեն, որոնց շրջանակում այդ խնդիրները կլուծվեն»,– ասել է Լեւոն Մարտիրոսյանը։