Ստամբուլի ոստիկանությունը երկրորդ անգամ ձերբակալել է Թուրքիայի քաղաքացի Աբդուլլա Չաքիրօղլուին, որն ավտոբուսում 23-ամյա աղջկա էր ծեծել, որովհետեւ վրդովվել էր, որ նա հասարական վայրում է հայտնվել շորտով, հայտնում է   Hurriyet թերթը:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չաքիրօղլուն ավտոբուսում ծեծել է  А-ին, որովհետեւ նրան դուր չի եկել կնոջ չափից ավելի բաց զգեստը, որը չի համապատասխանում իսլամի նորմերին: Նրան ձերբակալել են մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով, սակայն հետագայում  կալանքից ազատել են դատախազի թույլտվությամբ:   

Չաքիրօղլուն երկուշաբթի կրկին ձերբակալվել է   «հասարակությունում թշնամանք հրահրելու մեղադրանքով» այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում բողոքի արշավ է սկսվել նրա ազատ արձակման դեմ:   Նրա հարձակման հետեւանքով տուժած կինը եւս իր վրդովմունքն է հայտնել այն կապակցությամբ, որ իրեն վիրավորած մարդն ազատ է արձակվել: