Արաբկիրի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին,  երկու ամսով երկարաձգեց «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի կալանքի ժամկետը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց նրա  պաշտպան Տիգրան Հայրապետյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու հիմնավորումներ նախաքննական մարմնի կողմից չի ներկայացվել:  Նա նշեց, որ բողոքարկելու է դատարանի այս որոշումը: