Միխայիլ Խոդորկովսկու եւ Պլատոն Լեբեդեւի կողմից իբրեւ թե գողացված 20 մլն տոննա նավթի վերաբերյալ դատական լսումների ժամանակ պետական մեղադրանքը պակասեցվել է։
Դատախազ Գյուլչեհրա Իբրահիմովան հայտարարել է, որ հետաքննությունը նավթի կողոպուտի մի շարք դեպքերում ապացուցող փաստեր չի գտել։ Այսպիսով, Խոդորկովսկուն եւ Լեբեդեւին վերագրվող 147 մլն տոննայի կողոպուտը իջեցվել է 127 մլն տոննայի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ռուսաստանյան իշխանություններն այն ժամանակ գոյություն ունեցող նավթային ամենամեծ ընկերության ղեկավարությանը մեղադրում են մի շարք տնտեսական հանցագործությունների մեջ։ Արդյունքում «Յուկոսը» սնանկ էր հայտարարվել եւ նրա ակտիվներն անցել էին պետական «Ռոսնեֆտին»:





























