Սիրիայում հրադադարի ռեժիմի վերականգնման վերաբերյալ Կրեմլի հույսերը դեռ շատ թույլ են: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա հավելել է, որ Ռուսաստանը ծայրաստիճան մտահոգված է «Ջեբհաթ ան Նուսրայի» ստորաբաժանումների հարձակման կապակցությամբ:
«Պայմանը շատ պարզ է, պետք է դադարեցնել կրակել ու պետք է որ ահաբեկիչնեը դադարեցնեն հարձակումները Սիրիայի զինված ուժերի վրա: Եվ իհարկե նաև չէր խանգարի, որ այնուամենայնիվ մեր ամերիկացի գործընկերները պատահաբար չռմբակոծեն սիրիացիներին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պայմաններում է հնարավոր հրադադարը Սիրիայում:
Ավելի վաղ Ռուսաստանի Պն-ն մեղադրել էր ԱՄՆ-ին Սիրիայում հրադադարի պայմանները չկատարելու մեջ:





























