Սեպտեմբերի 19-ին, ժամը 17-ին, «Մերսեդես-Բենց-Վիանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ազատության պողոտայի թիվ 2/Ա շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքով տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: