Գյումրիի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան կապակցությամբ «Բալասանյան դաշինք»ի քարոզարշավը դադարեցվում է:

«Բալասանյան դաշինքի» նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Վարդեւան Գրիգորյանի ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով դադարեցվում է Բալասանյան դաշինքի քարոզարշավը:

Հայտնում ենք մեր խոր ցավակցությունը եւ զորակցությունը Գրիգորյանների ընտանիքին»: