Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի Սարգիս եւ Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոնի հարակից պուրակի բացման հանդիսավոր արարողությանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը բժշկական համալիրի բարեկարգումը համարել է նրա արդյունավետ գործունեության կարեւոր բաղադրամաս:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել  արարողությանը ներկա ազգային բարերար Սամվել Կարապետյանին ծրագրի իրականացման համար՝  բարձր գնահատելով նրա մշտական աջակցությունն Արցախին:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: