Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկու գնդապետների այսօր՝ սեպտեմբերի 20-ին, շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածը՝ Սերժ Սարգսյանը հրամանատար, գնդապետների Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին եւ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Կարապետի Մուրադյանին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչումներ:





























