Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան Երեւանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ներկա է գտնվել Հայրապետական մաղթանքին:
Մաղթանքը կատարվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի մասնակցությամբ։
































