Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետը շուտով կարող է կրկնվել մեկ այլ վայրում: Այս մասին հայտնել են Սասեքսի համալսարանի մասնագետների խումբը՝ ավելի քան 200 միջուկային աղետ վերլուծելուց հետո,հայտնում է Risk Analysis ամսագիրը:

Հետազոտողները պարզել են, որ չնայած միջուկային ռեակտորի հետ միջադեպերի կանխարգելման ուղղությամբ գործադրվող ջանքերին, խոշոր աղետներն անուամենայնիվ հնարավոր են, ընդ որում՝ հարյուրամյակում 1-2 անգամից հաճախ: ԱՄՆ-ում «Թրի Մայլ Այլենդ» ԱԷԿ-ում 1979 -ին տեղի ունեցածի նման աղետները կարող են 10-20 տարում մեկ անգամից էլ հաճախ կրկնվել:

Գիտնականները ուսումնասիրել են զեկույցներ, գիտական հոդվածներ,մամուլի հաղորդագրություններ, պաշտոնական փաստաթղթեր ու հրապարակումներ: Նրանք գնահատել են բոլոր աղետների պատճառած վնասները՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են ունեցվածքի կորուստը, տուգանքները, ապահովագրական վճարները ու շրջակա միջավարի վերականգնումը:

Մասնագետների խոսքով վթարների ու միջադեպերի կանխատեսման համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կիրառած մեթոդաբանությունը բավարար չէ: Անհրաժեշտ է կատարելագործել միջուկային ռեակտորների ստեղծման ժամանակ գործածվող տեխնոլոգիաները: