Էքս Մարսել համալսարանի գիտնականները Science ամսագրում հրապարակված իրենց հոդվածում բացատրել են, թե ինչպես են հետազոտել որոշակի նեյրոնների վարքագիծը ՝ դրանք դիտարկելով իրական ժամանակի ռեժիմում տեղեկությունը մտապահելու ընթացքում, հայտնում է Planet- today–ն

Բավականին բարդ խնդիր էր պարզել, թե ուղեղի որ բջիջներն են մասնակցում հիշողությունների ձեւավորմանը, բայցեւայնպես գիտնականները հասել են որոշակի առաջխաղացման: Նեյրոնային մակարդակում հիշողության ձեւավորումը առաջին անգամ է հաջողվել տեսնել, նշում են նրանք:

Հետազոտողնեըր դա արել են՝ ակտիվացնելով ուղեղի այն գոտին, որը պատասխանատու է հիշողության համար: Դրանից առաջ նրանք նեյրոնները ենթարկել են կալցիումի իոնների ֆլուօրեսցենտային ներգործությանը, ինչը թույլ է տվել նրանց ֆիքսել մտապահման պրոցեսի ժամանակ հազարավոր ներյրոնների ակտիվությունը:

Ուղեղում բջիջների ակտիվությունը հնարավորություն է տալիս հետեւել կողք- կողքի, նաեւ իրարից հեռու գտնվող  նեյրոնների ակտիվացման հաջորդականությանը, ինչն ավելի խորն է ցույց տալիս մտապահման պրոցեսը:

Գիտնականների աշխատությունը զգալի առաջխաղացում է հիշողության ուսումնասիրության գործում, չնայած աշխատանքի մեծ մասը արվել է այն ուղղությամբ, թե ինչպես կարելի է ապացուցել , որ դա հենց հիշողության ձեւավորման ու վերարտադրման պրոցեսն է, նշում են գիտնականները:

Նեյրոնային հանգույցների շղթայական ակտիվացումը նպաստում է հիմնական մտավոր պրոցեսներին՝ այդ թվում հիշողությանը: Դա նկատվում է նեյրոնների կանոնակարգված ռեակտիվացման ձեւով ակտվության բռնկումների ժամանակ: Այդուհանդերձ, այդ հանգույցների կազմակերպումն ու դրանց ծառայության ժամկետը մինչ այդ անհայտ էր: Կալցիումի գործածումը օգնել է ստանալ արթուն ժամանակ նեյրոնային սինխրոն ակտիվացման մոդելի պատկերը:

Նմուշները կազմված էին կրկնվող ակտիվացումից: Դա վերաակտիվացրել է նեյրոնալ հաջորդականությունների ժամանակային հատվածները: Հետո տեղի է ունեցել ավելի երկար շղթաների ձեւավորում, որոնք կանոնակարգված էին ըստ վերարտադրման ժամանակի: Այդ մոդուլները ուղեղը օգտագործում է հիշողությունները կոդավորելու կամ վերարտադրելու համար: