Ալյասկայի հարավային մասում գտնվող Անկորիջ քաղաքի ոստիկանությունը երկու ժամ հետապնդել է քառոտանի կասկածյալին: Երիտասարդ գորշ արջը շրջում էր ճամփեզրերին, վախեցնելով անցորդներին, սխալ վայրերում անցնելով փողոցը ու փորձում թաքնվել ոստիկաններից Pizza Hut–ում: Տեսահաշվետվությունը, որը հրապարակվել էր ոստիկանության դեպարտամենտի Facebook էջում, վիրուսային տարածում էր ստացել ու 5 օրում 1.6 մլն դիտում ունեցել, հայտնում է NEWSru-ն:
Հայտնում են, որ ոստիկանները սեպտեմբերի 15-ի երեկոյան է ահազանգ ստացել: Երբ սպաները ժամանել են դեպքի վայր, անցորդները նրանց ցույց են տվել կասկածյալին: Տեսահոլովակում այդ կադրերը ուղեկցվում են էպիկական սաունդթրեքով ՝ 1990-ականների սկզբի թրիլերների ոգով: Հետապնդումն էլ ուղեկցվում էր Բոբբի Ֆուլլերի կատարմամբ I Fought the Law երգի ներքո:
Ոստիկանները չէին փորձում կրակ բացել, սակայն փախստակը նախընտրում էր համենայն դեպս զիգզագներով վազել: Նրա մոտ հատուկ հետաքրքրություն էին առաջացնում ֆասթ ֆուդի օբյեկտները: Եվ այսպես նա փորձել է թաքնվել Pizza Hut ռեստորանում, նաեւ հետաքրքրվել է կայանած հեծանիվներով, փորձել է փորել այգու ցանկապատի տակ ու ծառ բարձրանալ: Հետապնդմանը մասնակցել է մի քանի պարեկախումբ: Ոստիկանները թույլ չեն տվել կասկածյալին թաքնվել ու հետեւել են նրա արկածներին մինչեւ ձկնորսության ու որսորդության դեպարտամենտի ներկայացուցիչների ժամանելը:
Yahoo News-ը նշում է, որ հետապնդման ընթացքում ոչ ոք չի տուժել: Մասնագետները ձերբակալվածին տեղափոխել են անտառ:
Անկորիջի շրջակայքում մոտ 300 արջ է բնակվում, սակայն ոստիկանական դեպարտամենտի տվյալներով, նման հանդիպումները հազվադեպ են:





























