Վանաձորում այսօր՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան շան կծելու հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացիները ամբուլատոր բուժօգնություն են ստացել եւ դուրս գրվել Վանաձորի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
57-ամյա Ալվարդ Դ.-ն ստացել է աջ նախաբազկի վնասվածք, իսկ 37-ամյա Արմեն. Դ-ն աջ նախաբազկի եւ աջ ոտքի թաթի վնասվածքներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորի Սունդուկյան փողոցի տներից մեկի բակում շունը կապից արձակվել ու հարձակվել է տան անդամների վրա, որոնք այդ պահին մոտեցել են նրան՝ կերակրելու համար: Տուժածների աղաղակները լսելով՝ հարեւաններն անմիջապես «Շտապօգնություն» են ահազանգել, 57-ամյա կինն ու նրա 37- ամյա որդին վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձորի» բժշկական կենտրոն:


























