Սեպտեմբերի 1-ի դրությամբ գնաճը Հայաստանում կազմել է 2%, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Ընդսմին` օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.4% գնանկում, ինչը պարենային որոշ ապրանքատեսակների (միրգ եւ բանջարեղեն) գների սեզոնային փոփոխությունների արդյունք է: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 1.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.3% եւ 0.8-ով։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























