Հայաստանի 3 վարչապետներն էլ տեղին չեն օգտագործել «կախարդական փայտիկ» բառակապակցությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը:
«Վարչապետներին խորհուրդ եմ տալիս «կախարդական փայտիկ» անվանումը չօգտագործել տնտեսության հետ կապված»,- ասաց գործարարը:
Խաչատուր Սուքիասյանը դժվարացավ գնահատական տալ տնտեսության ներկայիս վիճակին: Նշենք, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե տնտեսության վիճակը ծանր է:
«Ես ճիշտն ասած տնտեսության մասին մեկ- երկու բառով չեմ կարող ասել, տնտեսությունը պետք է ուսումնասիրել վերջին 10, 20 տարվա կտրվածքով»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 13-ին՝ փոխարինելով Հովիկ Աբրահամյանին:





























