Չինաստանի իշխանությունները խոստովանել են, որ կորցրել են «Տյանգուն 1» ուղեծրային կայանի վերահսկողությունը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը: Ակնկալվում է, որ կայանը Երկրի մթնոլորտ կմտնի եւ դրանում կայրվի 2017 թվականի երկրորդ կեսին:
Չինացի փորձագետները նշում են, որ ուղեծրային կայանը վտանգ չի ներկայացնում մոլորակի համար: Ամեն դեպքում, նրանց եվրոպացի գործընկերները պնդում են, որ անկառավարելի կայանը կարող է սպառնալ Երկրի ուղեծրում գտնվող արբանյակներին:
Տիեզերական կայանն արձակվել է 2011 թվականի սեպտեմբերի 29-ին: Դրա հետ երեք կապ է հաստատվել, իսկ 2016 թվականի սկզբին մոդուլի շահագործումը դադարեցվել է:





























