Չինաստանի իշխանությունները նախատեսել են աճուրդով վաճառել միլիարդատեր Լյու Հանյայի 13 շքեղ ավտոմեքենա, անցյալ տարի նա  մահապատժի է ենթարկվել հանցավոր խմբավորումներ ստեղծելու մեղադրանքով, հայտնում է Sina պորտալը:

Սիչուան նահանգի դատարանը հայտնել է, որ մահապատժի ենթարկված միլիարդատիրոջ թանկարժեք մեքենաների  աճուրդը կկայանա սեպտեմբերի  25-ին: Վաճառքի հանվելիք մեքենաների թվում են Bentley, Ferrari եւ Lamborghini.

Լյու Հանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Չինաստանի լեռնահանքային արդյունաբերության խոշորագույն կորպորացիաներից մեկի` Hanlong Group-ի ղեկավարի պաշտոնը, մահապատժի է ենթարկվել 2015 թվականի փետրվարի 9-ին իր եղբոր` Լյու Վեեմի եւ եւս երեք հանցակցի հետ:   

Ընդհանուր առմամբ, միլիարդատիրոջ աղմկահարույց գործում  36 մարդ է եղել: Հինգը դատապարտվել է մահապատժի` երկու տարի հետաձգմամբ, չորսը` ցմահ բանտարկության, եւս 22-ը` ազատազրկման տարբեր ժամկետների:   

Լյու Հանը մեղադրվում էր «հանցավոր մաֆիոզ խմբավորում կազմակերպելու» եւ կանխամտածված սպանության համար: Մեղադրանքի համաձայն, ԿՀԽ-ի անդամները հանցավոր գործունեություն են իրականացրել  1993 թվականից, գլխավորապես Սիչուան նահանգում: Լյու Հանի գլխավորած խմբավորումը անօրինական վերահսկողություն է սահմանել տեղի տնտեսության մի շարք ոլորտների վրա, «հսկայական շահույթ ստանալով եւ լրջորեն խախտելով տնտեսական եւ հասարակական կարգը»: