ԱՄՆ Դենեվերում բնակվող 14-ամյա Սեմ Նասիֆը եւ Օլիվեր Գրինվոլդը 50.000 հազար դոլարի ներդրում են ստացել պաղպաղակի արտադրության համար, որը չի կաթում եւ ձեռքերը չի աղտոտում: Նորարարությունը 4 տարի առաջ է կատարվել, երբ սրճարաններից մեկի մոտով անցնելիս նրանք սեղանի շուրջ նստած երեխաների էին նկատել՝ պաղպաղակով լղոզված դեմքերով, որը կաթում էր վաֆլե բաժակից, փոխանցում է Kedem-ը:
Հենց այդ ժամանակ նրանք մտածել են՝ ինչպես կատարելագործել պաղպաղակի բաժակները, այդպիսի անախորժ վիճակը բացառելու համար եւ որոշել են այն լրացնել պաշտպանական օղակով, որը կկասեցնի կաթոցը: Մի քանի տարի շարունակ տղաները մշակել են այն, մինչեւ գոհացուցիչ արդյունքի են հասել. օղակով բաժակը, որը ձեռքերը մաքուր է թողնում, հաճելի տեսք ունի, նաեւ հնարավորություն է տալիս պաղպաղակին շոկոլադ եւ կոնֆետ ավելացնել:
Shark Tank հեռուստահաղորդման ժամանակ նորույթը ցուցադրելուց հետո ընկերները տեղացի գործարարից միջոցներ են ստացել այն իրականացնելու համար:





























