Բանգկոկը ճանաչվել է աշխարհում զբոսաշրջության ամենատարածված ուղղությունը՝ առաջին հորիզոնականից դուրս մղելով Լոնդոնին։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով MasterCard–ի կազմած ամենամյա վարկանիշը։ Ցուցակում կա 132 քաղաք։

Կանխատեսումների համաձայն՝ 2016-ին Թաիլանդ կայցելի 21.47 մլն զբոսաշրջիկ, իսկ Լոնդոն՝ 19.88 մլն։

Ցուցակում հաջորդիվ գալիս են Փարիզը (18,03 մլն), Դուբայը (15,27 մլն), Նյու Յորքը (12,75 մլն), Սինգապուրը (12,11 մլն) եւ Կուալա Լումպուրը (12,02 մլն)։

Բացի այդ,  լավագույն տասնյակում են հայտնվել Ստամբուլը (11,95 մլն), Տոկիոն (11,7 մլն), Սեուլը (10,2 մլն)։

Միջազգային զբոսաշրջության ամենամեծ հոսքը գրանցել է Օսական. 7 տարում՝ 24.15 տոկոս աճ։