Չինաստանի «Տյագուն-2» տիեզերական ապարատով, որը Երկրի ուղեծիր է դուրս բերվել սեպտեմբերի 15-ին, տիեզերք են տեղափոխվել խաղողի նմուշներ: Այս մասին հայտնում է DecanterChina.com պորտալը:

Տիեզերանավով տեղափոխվել են Cabernet Sauvignon, Merlot and Pinot Noir տեսակի խաղողի նմուշներ: Փորձի նպատակը ցուրտ եւ չոր պայմաններում խաղողի տեսակների կայունության հետազոտությունն է: Գիտնականները հուսով են, որ եթե ուղեծրում խաղող աճեցնելիս բույսի ԴՆԹ-ում անհրաժեշտ մուտացիաներ կատարվեն, ապա դա թույլ կտա խաղողի այնպիսի տեսակներ ստանալ, որոնք կայուն կլինեն Չինաստանի որոշ շրջաններում խաղողի մշակության համար խիստ պայմաններում:

Մուտացիաների արագությանը կարող է նպաստել Երկրի ուղեծրում ճառագայթման մեծությունը: Գիտնականները համոզված են, որ այդ մուտացիաները կնպաստեն երաշտի, ցրտի եւ վիրուսների հանդեպ կայունությանը: