Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության, Ամասիայի բաժնի ծառայողները եւ ոստիկանության վետերանները Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի զբոսայգու տարածքից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 47-ամյա Աշոտ Ա.-ին, որի մոտ հայտնաբերվել է կանեփի բույս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Աշոտ Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը քաղել է Գյումրիի ավտոկայարանի բանավանի տարածքից՝ օգտագործելու համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: