Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 20-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը:

Բացահայտվել է գողության՝ 12, խարդախության՝ 13, հարկերից խուսափելու եւ կավատության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: