Գիտնականները պարզել են, թե որն է աշխարհում  երբեւէ գոյություն ունեցածների մեջ ամենահին քաղաքակրթությունը, հայտնում է  Informing-ը: 

Դանիացի եւ ավստրալացի հետազոտողների մի խումբ, վերլուծելով աշխարհի բոլոր ժողովուրդների ԴՆԹ-ն, պարզել է, որ ամենահին քաղաքակրթությունը Ավստրալիան է եւ նրա բնակիչները, որոնք Երկրում հայտնվել են դեռեւս 50 հազար տարի առաջ: 

Գիտնականների տվյալների համաձայն, 72 հազար տարի առաջ, կլիմայական փոփոխությունների հետ կապված, Աֆրիկայից լայնածավալ միգրացիա է տեղի ունեցել:  Մարդիկ ստիպված են եղել լքել «ընտանի» վայրերը եւ մեկնել Ավստրալիա:   

Իսկ 37 հազար տարի առաջ սկսվել է աշխարհամասերի տարանջատումը,  եւ արդյունքում հաջորդ 4 հազար տարվա ընթացքում ավստրալացիներն ամբողջությամբ մեկուսացել են արտաքին աշխարհից: 

Բայց միաժամանակ գիտնականները նրանց ԴՆԹ-ում «այլ մարդկանց»  4 տոկոս խառնուրդ են հայտնաբերել: Առայժմ մասնագետները դժվարանում են ասել, թե դա որտեղից է հայտնվել: Բայց այդ հարցի հետազոտությունները շարունակվում են: 

Ճիշտ է, առայժմ հետազոտողները նախապատվությունը տալիս են այն տեսությանը, ըստ որի, այդ 4 տոկոսը պատկանել է ասիացիներին, որոնք կարող էին հայտնվել Ավստրալիայի հյուսիսում: