Արարատի մարզի Զանգակատուն գյուղի հատվածում, սեպտեմբերի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, կայանված «ԳԱԶել» մակնիշի, առանց վարորդի ավտոմեքենան տեղաշարժվել է տեղից եւ երբ վարորդը փորձել է կանգնեցնել այն, ոտքը մնացել է ավտոմեքենայի անիվի տակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի ունեցածի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























